Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում գտնվող Աուշվիիցի համակենտրոնացման ճամբարում զոհվածների, այդ թվում՝ նաև վրացական ծագմամբ քահանա Գրիգոլ Պերաձեի հոգեհանգստի արարողության ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը «կարևորագույն երկիր» է.
«Վրաստանը հանդիսանում է շատ կարևոր երկիր՝ ողջ տարածաշրջանի, Եվրոպայի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Երբեք ոչ մի վրացի չպետք է ասի, թե Վրաստանն աննշան երկիր է: Իր չափերով Վրաստանը, հիրավի, փոքր երկիր է: Սակայն իր նշանակությամբ, պատմությամբ, ժամանակակից բնույթով ու պոտենցիալով Վրաստանը շատ կարևոր երկիր է ողջ տարածաշրջանում»:
Սաակաշվիլին այստեղ կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել հրեաների ու Իսրայելի հարցում, ինչը, մասնավորապես, վերաբերում է Իսրայելի տարածքի, Իսրայելի պատմական հարցերի նկատմամբ չմտածված որոշումներ ընդունելուն. «Վրաստանը հատուկ երկիր է և պետք է հատուկ դիրքորոշում որդեգրի այն երկրների նկատմամբ, որոնց հետ մենք ունենք շատ մեծ, բազմադարյա պատմական հարաբերություններ»: