Ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հանդիպումներ է իրականացրել Իրանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելով Իրանի միջուկային ծրագրի զարգացումը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Կիրակի օրը ԱԷՄԳ գլխավոր քարտուղարը Թեհրան է ժամանել, հանդիպել երկրի նախագահ Հասան Ռուհանիի և արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպմանը նաև ներկա են գտնվել Իրանի փոխարտգործնախարարներ Աբաս Արախչին և Մաջիդ Թահթ-Ռավանչին:
Սպասվում է, որ օրվա ընթացքում Ամանոն կհանդիպի նաև Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ: