Օլաֆ Դիգելը ներկայացրել է 3D տպիչով տպած սաքսոֆոնը:
Սաքսոֆոնը բաղկացած է 41 մասից, որոնք ընդհանրությամբ վերածվում են յուրօրինակ երաժշտական գործիքի: Գործիքը տպված է նայլոնե թելերով և 4 անգամ ավելի թեթև է իսկականից:
Օլաֆի խոսքերով` մի քանի նոտաներ այնքան էլ ճիշտ չեն հնչում, քանի որ օդի արտահոսք կա, սակայն ինքն արդեն աշխատում է թերությունը հարթելու ուղղությամբ:








































