Իրանում ԶԼՄ-ներն «ամաչում են» իրենց հայրենակից Մարիամ Միրզախանիի համար, ով դարձել է մաթեմատիկայի Ֆիլդսի մրցանակակիր, և աղջկա լուսանկարին ավելացրել են հիջաբ: Այսպիսով Իրանի մամուլը փորձում է խուսափել սկանդալից, որը կարող էր ծագել կրոնական նորմերին չհետևելու պատճառով: Այս մասին հաղորդում է Al Arabya հեռուստաալիքը:
Ներկայում աղջիկն ապրում է ԱՄՆ-ում, որտեղ Սթենդֆորդի համալսարանում մաթեմատիկա է դասավանդում, իսկ նրա լուսանկարները հիմնականում առանց հիջաբի են: Դրա հետ կապված՝ Իրանի ԶԼՄ-ներից շատերը, տեղեկացնելով աշխարհում առաջին կին մրցանակակրի մասին, ստիպված էին նրա լուսանկարներում կամ հիջաբ հավելել, կամ էլ այնպես կտրել լուսանկարը, որ մազերը չերևան:
Նախագահ Հասան Ռուհանին, սակայն, Twitter-ի իր էջում հրապարակել է կնոջ լուսանկարը, որտեղ նա չծածկված գլխով է: