Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ելույթ ունենալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարում, հայտարարել է, որ բնակչությունն արդեն իսկ սկսել է քննադատել «Վրացական երազանք» դաշինքին, և դա շատ լավ է.
«Բնակչությունը (ընտրություններում) հաղթած դաշինքին չի տվել անգամ 100 օր և արդեն իսկ սկսել է քննադատել նրան: Դա շատ լավ է, քանի որ վկայում է այն մասին, որ հասարակությունն արթնացել է և այլևս ոչ մեկին չի ների կեղծիքի համար:
Մեր տված խոստումները պետք է անպայմանորեն կատարել, հակառակ դեպքում հետագայում մեզ սպասում են բազում ընտրություններ, և վրաց ժողովուրդը կընտրի մյուսներին: Առաջին հերթին երկրում պետք է վերականգնել արդարությունը, անկախ դատարանը»: