Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով տեղակալ Թոմաս Մելիան ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Թոմաս Մելիան Ադրբեջանում հանդիպելու է պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված հարցեր: