Ինչպես արդեն հայտնել ենք, Մյունխենի «Բավարիա»-ն ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացած Խավի Մարտինեսին փոխարինող է փնտրում:
AS-ի տեղեկությունների համաձայն` մյունխենյան ակումբն ուսումնասիրում է երեք հավակնորդներից մեկի տրանսֆերի ձեռքբերման հնարավությունը:
«Բավարիա»-ի նշանառության տակ են «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Դիեգո Գոդինը և Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչներ Սամի Խեդիրան ու Ռաֆայել Վարանը:







































