Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստներն ընտրել են իրենց մարզաշապիկների համարները, որոնցող նրանք հանդես կգան 2014/2015 թվականների մրցաշրջանում:
Նոր մրցաշրջանում 8 համարը, որով նախկինում հանդես էր գալիս Ֆրենկ Լեմպարդը, կկրի բրազիլացի Օսկարը: Օսկարի 11 համարի մարզաշապիկով էլ հանդես կգա թիմի լեգենդ Դիդյե Դրոգբան, ով պայմանագիր կնքելուց ստացել էր 15 համարը.
«Ուրախ եմ, որ հանդես եմ գալու 8 համարով: Նրանով նախկինում հանդես է եկել ակումբի լեգենդներից մեկը՝ Ֆրենկ Լեմպարդը: Պատվով եմ կրելու այս համարի մարզաշապիկը»-, ասել է Օսկարը:
Ահա, թե «Չելսի»-ի ֆուտբոլիստները որ համարներով հանդես կգան գալիք մրցաշրջանում.
1.Պետր Չեխ
2.Բրանիսլավ Իվանովիչ
3.Ֆելիպե Լուիս
4.Սեսկ Ֆաբրեգաս
7.Ռամիրես
8.Օսկար
9. Ֆերնանդո Տորես
10.Էդեն Ազար
11.Դիդյե Դրոգբա
12. Ջոն Օբի Միկել
13.Տիբո Կուրտուա
14.Անդրե Շյուրլե
16.Մարկո վան Գինկել
17.Մոհամեդ Սալահ
18.Վիկտոր Մոզես
19.Դիեգո Կոստա
21.Նեմանյա Մատիչ
22.Վիլյան
23.Մարկ Շվարցեր
24.Գարի Կեհիլ
26.Ջոն Թերի
28. Սեզար Ասպիլիկուետա





































