ԱԷՄԳ ղեկավար Յուկիա Ամանոն օգոստոսի 17-ին կայցելի Իրան, հաղորդվում է կազմակերպության կայքում տեղակայված մամլո հաղորդագրության մեջ:
«ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն օգոստոսի 17-ին կայցելի Իրան, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ: Այցն Իրանի և Գործակալության միջև երկխոսության հաստատման և համագործակցության զարգացման ջանքերի մաս կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ: