Մեքսիկայում՝ հյուսիսային Կոաուիլա նահանգում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 98 մարդ: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, շինարարների տեղափոխող բեռնատարը մխրճվել է մի քանի ավտոմեքենաների մեջ, որոնցում եղել են այլ աշխատողներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բախման արդյունքում վնասվել է 4 ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրում եղել է ավելի քան 40 ուղևոր:
Տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն: Հոսպիտալացված 3 վիրավորների վիճակը ծանր է, մյուսների վնասվածքները աննշան են:
Դեպքի պատճառները պարզվում են: Նախնական վարկածով՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, որը փախել է դեպքի վայրից:







































