Նիգերիայի իշխանությունները ստացել են սեփական փորձնական դեղանյութ՝ մահացու վտանգավոր Էբոլա տենդով հիվանդների բուժման համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Դեղանյութը մշակվել է նիգերիացի գիտնականի կողմից և կրում է Nanosilver («Նանոարծաթ») անվանումը: Դեղանյութի մասին մանրամասները կգաղտնազերծվեն ավելի ուշ:
Նիգերիայում դեռևս գրանցվել է Էբոլայով վարակման 11 դեպք՝ ավելի քիչ, քան Արևմտյան Աֆրիկայի մի շարք այլ երկրներում:
Տենդով վարակվելու հետևանքով զոհերի թիվն Արևմտյան Աֆրիկայում հասել է 1069-ի, իսկ վարակվածների թիվը՝ մոտ 2000-ի:







































