Ամերիկյան Ֆերգյուստոն քաղաքում անկարգությունների ժամանակ ոստիկանությունը լրագրողների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Տեղական KSDK հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը կազմակերպված էր «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաալիքի նկարահանողող անձնակազմի դեմ:
Տեսանյութից երևում է, թե ինչպես է լրագրողների ոտքերի տակ տարա շպրտվում, որտեղից սպիտակ գազ է արտահոսում: Դեմքները ձեռքերով ծածկելով՝ խմբի երեք անդամները, այդ թվում նաև մեկ կին, սկսել են փախչել:
«Ալ-Ջազիրայի» ամերիկյան ստորաբաժանման ղեկավար Քեյթ Օ’Բրայնը հայտարարել է, որ արցունքաբեր գազից բացի ռետինե գնդակներ էլ են օգտագործվում:
Ֆերգյուստոնի անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները սևամոթ դեռահաս էին սպանել: Դեպքի մասին խոսել է նաև երկրի նախագահը: Արդարադատության նախարարության և գլխավոր դատախազի պնդմամբ հետաքննությանը միացել է նաև ՀԿՎ-ն:










































