Իտալական «Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնել է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին: Ըստ տեղեկությունների՝ Կոնտեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նշվում է, որ նա կդառնա հավաքական գլխավորող երկրորդ ամենաշատ վարձատրվող մարզիչը: Նրանից շատ կվաստակի միայն Ֆաբիո Կապելոն:
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն հուլիսին հեռացել էր «Յուվենթուս»-ից:







































