Փրկարարների թիմը փրկել է 3 տարեկան ռուս աղջկան, որի ձեռքը մնացել էր Պատտայայի լողավազանի դրենաժային խողովակում՝ հայտնում է Pattaya Daily News-ը:
Երեխայի մայրը պատմել է, որ երեխայի ձեռքը խողովակի մեջ է հայտնվել լողալիս: Ինքնուրույն ազատվել նա չի կարողացել, այդ իսկ պատճառով մայրը դիմել է փրկարարների օգնությանը:
Նրանք կտրել են խողովակի մի մասն ու փրկել երեխային: Փրկարարական գործողությունը տևել է կես ժամ, ինչից հետո աղջկան տեղափոխել են տեղի կլինիկաներից մեկը:





































