Դուբայի իշխանությունները ակնկալում են զբոսաշրջային ու բժշկական տուրիզմի աճ՝ կապված ԱՄԷ-ում ներդրված այցագրային նոր համակարգի հետ: Այս մասին հայտնում է Arabian Business գործարար պարբերականը՝ հղում անելով Դուբայի զբոսաշրջության դեպարտամենտին:
Այցագրային նոր համակարգը ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից: Փոխվել է այցագրի արժեքը, հայտնվել են այցագրերի նոր տեսակներ, մասնավորապես՝ բազմամյա այցագրեր զբոսաշրջիկների, ինչպես նաև նրանց համար, որոնք Դուբայ են գնում բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով: Բազմամյա այցագրի արժեքը կկազմի 54 դոլար:









































