Դանիայի առողջապահության նախարարությունը հայտնում է վտանգավոր վարակի բռնկման նոր դեպքերի հայտնաբերման մասին, որն առաջանում է Կոպենհագենի մոտ գտնվող գործարանում արտադրված նրբերշիկում առկա մանրէներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչև հիմա հիվանդների թիվը հասել է 16-ի, անցած տարվա սեպտեմբերից վարակը խլել է 12 մարդու կյանք:
Նախօրեին Դանիայի իշխանությունները հրահանգել են փակել Կոպենհագենի արվարձանում գտնվող մսի փոքր ֆաբրիկան և առգրավել նրա ամբողջ արտադրանքը մսի մեջ վտանգավոր մանրէների հայտնաբերումից հետո:
Իշխանությունները կարծում են, որ հաջողվել է կանխել հիվանդության հետագա տարածումը, սակայն վարակվելու վտանգ դեռ կա:
Հիվանդության բռնկման մասին զգուշացրել են Նորվեգիայի, Շվեդիայի և Գերմանիայի բնակիչներին:










































