Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ միշտ ցանկանում է ցուցադրել իր լավագույն խաղը:
«Միշտ փորձում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը: Պատրաստ եմ օգտակար լինել «Բորուսիա»-ին, որքան հնարավորություն ունեմ: Դա շատ կարևոր է ինչպես թիմի, այնպես էլ ինձ համար»,- Հենրիխի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը` առավելության հասնելով Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ։ Հենրիխ Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը:







































