Սիրիական զորքերը Դամասկոսի մոտ՝ Վադի Բարադա հովտում, հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են 33 իսլամիստ վարձկանների: Մարտը տեղի է ունեցել Բասիմա բնակավայրի մոտ, որտեղ մոջահեդների հանցախումբը ընկել է պաշարման մեջ: Սպանվածների շարքում է նաև աֆղանցի ահաբեկիչ Աբու Հաֆթարը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրին:
Զաբադանի լեռնային հանգստավայրի Հարիրա գագաթի մոտ կառավարական ուժերը ոչնչացրել են նաև «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ջոկատը՝ դաշտային հրամանատար Ռադվան Նամուսի գլխավորությամբ: Լիբանանի հետ սահմանին կասեցվել է զինված ահաբեկիչների ևս 3 խմբերի առաջխաղացումը, ովքեր շարժվել են դեպի Էլ-Ջիբա, Ռաս էլ-Մաարա և Մեշրիֆա բնակավայրեր: Սպանվել և վիրավորվել են տասնյակ գրոհայիններ:










































