Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ԱԺ պատգամավորները շոկային վիճակում են. Ոստիկանությունը նրանց զրկել է անձեռնմխելիությունից. 168.am

168.am-ը գրում է. «ԱԺ պատգամավորների անձեռնմխելիությանը հուժկու հարված է հասցվել, և ամառային այս շոգի պայմաններում նրանցից շատերը հայտնվել են շոկային վիճակում: Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը պատգամավորների հասցեով տուգանքներ է ուղարկել` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

Նոր էին պատգամավորներն ուրախացել, որ վերջապես իրենց աշխատավարձն էլ բարձրացավ, և իրենք կկարողանան քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրել, երբ բարձրացած աշխատավարձերի հետ միաժամանակ՝ ստացան ծանուցումներ տուգանքների մասին: Կան պատգամավորներ, որոնք մեկ ամսվա համար 400 հազար դրամից ավելի տուգանքի ծանուցում են ստացել: Խեղճ պատգամավոր. աշխատավարձով ընտանիք և երեխա՞ պահի, թե՞ տուգանք վճարի:

ԱԺ պատգամավորներն այս վերահաս աղետից պաշտպանվելու համար երկու տարբերակ են մտածում. դիմել ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանին, որպեսզի նա բարեխոսի պատգամավորների համար Ոստիկանության ղեկավարության մոտ, կամ ընդհանրապես հրաժարվել տուգանքներ վճարելուց՝ հղում անելով իրենց սահմանադրական անձեռնամխելիությանը:

Պատգամավորները միշտ էլ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իհարկե, բացառապես ազգային շահերը պաշտպանելու նպատակով ինչ-որ տեղ շտապելու, ընտրողների հետ հանդիպումից չուշանալու համար: Բայց որպեսզի պատգամավորները շարքային մահկանացուներից մի փոքր ավելի պաշտպանված լինեն, խորհրդարանի ղեկավարությունը նրանց հատուկ համարանիշեր էր բաժանում «օօ11» կոդով: Այս համարանիշերը բաժանվում էին՝ ըստ պատգամավորների ընտրատարածքի կամ նրանց հերթական համարի: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքից ընտրված պատգամավորին հասնում է «001օօ11» պետհամարանիշը: Պատգամավորական համարանիշերով մեքենաներին մինչև հուլիս ամիսը տուգանքի ծանուցում չէին ուղարկում: Սրա պատճառն ամենևին էլ այն չէ, որ պատգամավորը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արտոնություն ունի: Ուղղակի, ըստ Սահմանադրության՝ պատգամավորը համարվում է անձեռնմխելի անձ, և նրան քրեական և վարչական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն ԱԺ համաձայնությամբ:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում ասվում է. «Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց Ազգային ժողովի համաձայնության»:

 

Մանրամասները՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում