Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները՝ Միլա Կունիսը ցանկանում է առաջնեկի ծնվելուց անմիջապես հետո հղիանալ։ 30-ամյա դերասանուհին մի քանի ամիս անց պետք է դուստր ունենա, գրում է Spletnik.ru-ն:
Էշթոն Քաթչերի հարսնացուն երազում է, որպեսզի երեխաների միջև նվազագույն տարիքային տարբերություն լինի: Աղբյուրը պատմել է.
«Նա ցանկանում է հղիանալ առաջներկի ծնվելուց անմիջապես հետո: Եվ իհարկե երբ որ դա թույլ տա նրա բժիշկը: Նրան շատ է դուր եկել հղի լինելը և նա երազում է, որպեսզի բոլոր երեխաները գրեթե նույն տարիքին լինեն»:
Դերասանուհին հուսով է, որ կարող է բնական ճանապարհով երեխա ունենալ, սակայն Քաթչերը չի ցանկանում, որպեսզի նրանք ցավ զգան:
Ընդ որում, Քաթչերը ցանկանում է երեխաներին խիստ դաստիարակել:
















































