Thursday, 02 07 2026
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան

Վոլոդյա Ավետիսյանը պատրաստ է գլխավորել կամավորների ջոկատը և մեկնել սահման

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Վերջին օրերին Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման և հարևան երկրի ռազմատենչ հայտարարություններից կարծես թե գործնական քայլերի անցնելու ցանկության կապակցությամբ, մեր հանձնախումբը հայտնում է պատրաստակամություն մեկնելու թշնամու հետ շփման առաջին գիծ:

Չնայած, ՀՀ իշխանությունները իրենց վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին սխալ քաղաքականությամբ հասցրեցին Հայաստանը ու Արցախը սոցիալական այս ծանր վիճակին՝ փորձելով գցել օտար ուժերից կախվածության մեջ, և ստեղծելով քրեա-օլիգարխիկ ազգադավ համակարգ, որի միջոցով փորձում են կոտրել մեր ժողովրդի կամքը և ստիպել համակերպվել համատարած թալանի և անօրինականության- «բեսպռեդելի» հետ, կամ լքել Հայաստանը: Մենք չենք հանդուրժելու Հայաստանում նման իշխանությանը, բայց այս հանգամանքը չի կարող մեզ անգործության դրդել, երբ հարցը վերաբերում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Մեր հանձնախումբը կատարել է կամավորականների հավաքագրում, ովքեր պատրաստեն ամենաթեժ կետերում փոխարինել 18-20 տարեկան մեր զինվորներին,համարելով նրանցից յուրաքանչուրին մեր որդիներ, նրանց յուրաքանչուրի կյանքը թանկ է մեզ համար: Հայտարարությունը տարածելու պահին կամավորականների ցուցակը կազմում է 112 հոգի, որոնցից 98-ը Արցախյան Ազատամարտի մասնակիցներ են:

Կամավորականների ցուցակը մշտապես համալրվում է: ՊՆ-ն մշտապես հայտարարում է, որ բանակը ի վիճակի է լուծել իրեն առջև դրված խնդիրը և պաշտպանել սահմանները, որում մենք համոզված ենք և ողջունում ենք, այնուամենայնիվ տեղեկացնում ենք ՊՆ-ին և ՀՀ գլխավոր Զինկոմիսարիատին, առաջին իսկ պահանջի դեպքում ցուցակները կփոխանցվեն պատկան ծառայություններին ,հավաքագրվածների սահման մեկնելու համար: Հայտարարության բովանդակությանը ծանոթացել է Վոլոդյա Ավետիսյանը և տվել իր հավանությունը, ավելին, նա հայտարարել է, «եթե լինեի ազատության մեջ անպայման կգլխավորեի կամավորականների սույն ցուցակը»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում