Այսօր Ձախլիկների համաշխարհային օրն է: Վիճակագրության համաձայն՝ Երկրի բնակչության գրեթե 10%-ը ձախլիկ է: Սակայն ժամանակակից աշխարհը դա գրեթե հաշվի չի առնում՝ ամեն ինչ աջլիկների հաշվարկներով անելով՝ գրենական և կենցաղային պարագաներ, դռներ և փականներ, համակարգչային մկնիկներ, մնացածները ստիպված են լինում հարմարվել, գրում է vesti.ru-ն:
Մինչդեռ հոգեբանները պնդում են, որ ձախլիկները ուժեղ բնավորությամբ են օժտված և ստեղծագործական հզոր պոտենցիալ ունեն: Նշենք միայն մի քանի անուն՝ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Հուլիսոս Կեսար և Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլեոն Բոնապարտ, Ժաննա Դ’Արկ, Փոլ Մաքքարթնի և Ռոբերտ դե Նիրո…









































