«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է իրականացնել տրանսֆերային հերթական գործարքները:
«Արքայական ակումբ»-ի ուշադրության կենտրոնում են Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան և երկու պաշտպաններ` Մարկոս Ռոխոն` «Սպորտինգ»-ից ու Դեյլի Բլինդը «Այաքս»-ից:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Յունայթեդ»-ը պատրաստ է 80 մլն ֆունտ հատկացնել` տրանսֆերային նշված գործարքներն իրականացնելու համար: Ակումբը 50 մլն կվճարի դի Մարիայի, 15մլն` Ռոխոյի և նույնքան` Բլինդի իրավունքների ձեռքբերման համար:





































