Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպմանը:
«Մենք հիանալի կատարեցինք մեր աշխատանքն ու նվաճեցինք տիտղոսը: Լավ էինք խաղում: Ավելի լավ խաղալու համար մեզ ժամանակ է պետք, իսկ մենք ունենք այն:
Յուրաքանչյուր հանդիպմանը Քրիշտիանու Ռոնալդուն ցուցադրում է, թե որքան բարձր խաղային որակներ ունի: Բոլորն են ջանասիրաբար աշխատում` թիմի հաջողության համար: Երազում էի խաղալ հարազատ քաղաքում և տիտղոս նվաճել: Հանդես ենք գալիս աշխարհի լավագույն ակումբում և ցանկանում ենք տիտղոսներ նվաճել»,- BBC-ն մեջբերում է Բեյլի խոսքերը:






































