Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ աջակցում է Հեյդար էլ-Աբադիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
«Նախագահ Բարզանին աջակցում է Հեյդար էլ-Աբադիին վարչապետի թեկնածու նշանակվելու հարցում և հայտնել է իր ցանկությունը` աշխատելու վարչապետի և այլ առաջնորդների հետ, որպեսզի միավորի Իրաքի տարբեր համայնքները` քաղաքական, տնտեսական, պաշտպանական մարտահրավերների հետ կապված»,- ասվում է հաղորդագրությունում:









































