Մաքսային միության երկրները ուսումնասիրում են Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` համաձայն ռուս-եգիպտական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների, գրում է RIA Novosti-ն:
Նախագահի խոսքերով` Ռուսաստանը կհեշտացնի Եգիպտոսից իր շուկա ապրանքների ներկրումը: Անհրաժեշտ կարգադրումները կտրվեն համապատասխան գերատեսչություններին:
Պուտինը նաև հայտնել է, որ Եգիպտոսն առաջիկայում պատրաստ է մեծացնել գյուղմթերքների մատակարարումները 30 տոկոսով: Նրա խոսքերով` Ռուսաստանն էլ այս տարի իր հերթին 60 տոկոսով կմեծացնի Եգիպտոսին հացահատիկի մատակարարումը` այն հասցնելով 5.5 մլն տոննայի:
Ռուսաստանի նախագահը հավելել է նաև, որ քննարկվում է Սև ծովի ափին նյութատեխնիկական կենտրոն ստեղծելու հարցը` Եգիպտոսից գյուղմթերքների մատակարարումը կազմակերպելու համար:










































