Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրուիֆը հայտարարել է, որ «Բարսելոնա»-ում դեռևս պատկերացում չունեն Լիոնել Մեսսիի, Նեյմարի ու Լուիս Սուարեսի` առաջիկա մրցաշրջանում համագործակցության մասին:
«Տեսնում եմ, որ Լուիսն աշխատում է մեծ ցանկությամբ: Նա ցանկանում է արդյունքի հասնել: Նրա առաջադրանքը հեշտ չէ: Այստեղ առաջատարի դերը ստանձնելը հեշտ գործ չէ:
Եթե խոսենք Մեսսի-Նեյմար-Սուարես հարձակվողական եռյակի մասին, ապա պետք է նշել, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ վարպետ է: Այնուամենայնիվ` դեռ չենք հասկանում` ինչպես է համագործակցելու եռյակը:
Պետք է ծայրահեղ զգուշություն դրսևորել «Բարսելոնա»-ի` նոր մրցաշրջանում ելույթների մասին կանխատեսումներ անելիս»,- Կրուիֆի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:








































