Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում՝ Նդասիմա քաղաքից ոչ հեռու, գտնվում է ոսկու հանք, որտեղ ծանր պայմաններում և ցանկացած իշխանության օրոք արդյունահանվում է թանկարժեք մետաղը:
Այնտեղ ոսկին արդյունահանվում է հարյուրավոր հանքափորների կողմից՝ տեղացի գրոհայինների վերահսկողության ներքո, ովքեր աջակցում են աշխատանքային գործընթացին հանուն գումարի՝ իրենց «Սելեկա» կազմակերպության համար:
Հանքը, որը պատկանում էր կանադական Axmin ընկերությանը, զավթվել էր գրոհայինների կողմից ավելի քան 1 տարի առաջ:
Այժմ ոսկու հանքը ստվերային տնտեսության մի մասն է՝ «հովանավորելով» հակամարտությունը ամենաանկայուն աֆրիկյան երկրներից մեկում:
Ոսկու արդյունահանմամբ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում զբաղվում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք ու երեխաները:
Երկրում ոսկու արդյունահանումը սկսվել է 1930 թվականին և առավելագույն ծավալի հասել Երկրորդ աշխարհամարտի տարիներին:









































