1851թ. օգոստոսի 12-ին ամերիկացի դերձակ Իսահակ Մերիտ Զինգերը պատենտավորել է կատարելագործված կարի մեքենան: Այն ուներ ասեղի անցքի համար նախատեսված անկյուն, կտորը ֆիքսելու համար սեղմելու թաթիկ և սեղանին ամրացվող ատամնավոր անիվ: Հետո Զինգերը սկսեց կիրառել նաև «մկրատը»՝ բաղկացած պտտվող անիվից և սեղմակից: Այդ նույն ժամանակ մյուս կարի մեքենաները ձեռքով էին աշխատում:
1851-ին իր գործընկեր Էդվարդ Քլարքի հետ նա գրանցել է I.M. Singer Compamy ընկերությունը: 1855-ին Փարիզում համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ կարի մեքենան ստացել է առաջին մրցանակը:









































