Կլեոպատրա VII Ֆիլոպատորը ծնվել է մ.թ.ա. 69 թվականի նոյեմբերի 2-ին՝ ենթադրաբար Ալեքսանդրիայում՝ դառնալով Պտղոմեոսների դինաստիայի շարունակողը, որը հիմնվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:
Ապստամբության ժամանակ Պտղոմեոս 13-րդի մահից հետո՝ չնայած բազմաթիվ ամուսնություններին, Կլեոպատրան գրեթե միշտ միահեծան կերպով կառավարել է Եգիպտոսը:
Թագուհին հրապուրում է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարին, որի հետ երկար ժամանակ կապերի մեջ է լինում: Նրա մահից հետո Կլեոպատրայի ամուսինն է դառնում հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, ում նա աջակցել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Հանուն Կլեոպատրայի Մարկոս Անտոնիոսը լքում է իր առաջին կնոջը՝ Օկտավիանային, ինչն էլ դառնում է ճակատագրական սխալ: Օկտավիանայի եղբայրը վրեժ է լուծում Անտոնիոսից և Կլեոպատրայից՝ նրանց դեմ տրամադրելով հռոմեացիներին: Բռնկվում է պատերազմ, որի արդյունքում երկուսն էլ կյանքին վերջ են տալիս ինքնասպանությամբ:
Նրանց մահվան օրը՝ Ք.ծ.ա. 30 թվականի օգոստոսի 12-ը, ըստ պատմաբանների, այնքան էլ միանշանակ չէ:









































