ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում կայծակի հարվածից բռնկվել են մի քանի նոր անտառային հրդեհներ: Մեկ օրվա ընթացքում կրակը տարածվել է 4 հազար հա տարածության վրա: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Մենդոսինո շրջանի հրշեջ դեպարտամենտին:
Նահանգի իշխանությունների տվյալներով՝ Կալիֆոռնիայում վերջին երկու շաբաթում բնական հրդեհների պատճառով 52 հազար անտառային տարածք է այրվել: Իրավիճակը բարդացնում է նաև այս տարվա ռեկորդային երաշտը: Նահանգի հյուսիսում կրակի դեմ պայքարում են 2.2 հազար հրշեջներ, գործի է դրվել նաև ավիացիան:









































