Անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Լիսթերը, ով աշխատում էր Գլազգո քաղաքում, փորձում էր պարզել, թե որն է վիրահատությունից հետո հիվանդների մահացության բարձր մակարդակի պատճառը: Հիվանդների մոտ անշեղորեն զարգանում էր փտախտը, և նրանք մահանում էին:
Նա ձգտում էր մաքրություն պահպանել իր բաժանմունքում, սակայն դրանք բավարար միջոցներ չէին:
1865-ին նա կարդաց Լուի Պաստերի աշխատանքը, որը տեսություն էր այն մասին, որ հիվանդությունը կարող է առաջանալ մանրէներից: Վիրաբույժը հասկացավ, որ հետվիրահատական վարակը կանխելու համար պետք է պայքարել մանրէների դեմ՝ մինչ դրանք կհայտնվեին բաց վերքի վա:
1865-ի օգոստոսի 12-ին վիրաբույժը վիրահատության ժամանակ որպես հականեխիչ օգտագործեց կարբոլաթթուն (ֆենոլ)՝ այնուհետև դրանով ախտահանելով ձեռքերը, գործիքները և հագուստը:







































