Եվրամիությունը ծրագրում է բանակցություններ անցկացնել Լատինական Ամերիկայի երկրների հետ, որպեսզի այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Բրազիլիան և Չիլին, դադարեցնեն համագործակցությունը Ռուսաստանի հետ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների հարցում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Եվրոպան հույս ունի, որ լատինաամերիկյան երկրներն օգուտ չեն ստանա ստեղծված իրավիճակից: Նա նաև հավելել է, որ ընկերությունները, որոնք պայմանագիր կկնքեն Ռուսաստանի հետ, դժվարությամբ կհասկանան երկրներին, որոնք հայտնվել են սննդամթերքի ներկրման ռուսական պատժամիջոցների ներքո:
Բրյուսելում ծայրաստիճան անհանգստացած են, որ լատինաամերիկյան մատակարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ոլորտում:
ԵՄ մեկ այլ պաշտոնյա հայտարարել է, որ բանակցությունները կկրեն քաղաքական բնույթ, և դրանց հիմնական թեման կդառնա իրավիճակն Ուկրաինայում, ոչ թե առարկությունը Ռուսաստան սննդի արտահանման դեմ:







































