«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին` որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»,- երեկ «Արմնյուզ» հ/ը-ին տված հարցազրույցում նման ցնցող հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը:
Փաստորեն, Ս.Սարգսյանին թվում է, թե ադրբեջանցի իր գործընկերը Հայաստանի մասին կարծիք է կազմում միայն ու միայն ընդդիմության ելույթներից:
Ավելին՝ նրան թվում է, թե ադրբեջանցիները գլխի չեն ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալ, օրինակ, ՀՀ պետական գերատեսչությունների կայքերից, պաշտոնական վիճակագրությունից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում







































