Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում սողանքի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հինգը տուժել են: Մայրուղիներից մեկում առնվազն 500 մեքենա մնածել են արգելափակված։
«Սինխուա» գործակալության տվյալներով՝ սողանքը փլվել է կիրակի երեկոյան: Ցեխաքարային զանգվածը ծածկել է մի ամենագնաց, որի մեջ վեց մարդ է եղել: Հինգին հաջողվել է փրկել, իսկ վեցերորդի դիակը հայտնաբերվել է երկուշաբթի առավոտյան:
Փլուզման երկու կողմերում էլ մեքենաների շարասյուն է հավաքվել: Դեպքի վայրում վթարային աշխատանքներ են կատարվում:







































