Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է Գերմանիայի հավաքականում ելույթների ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կլոզեն «Մունդիալ-2014»-ում խփեց 2 գոլ ու 16 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու:
36-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2001 թվականից` անցկացրած 137 խաղերում խփելով 71 գոլ:






































