Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրապարակել է թիմի հայտացուցակը` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ հանդիպման համար: Հիշեցնենք` խաղը կկայանա օգոստոսի 12-ին, Կարդիֆում:
«Ռեալ»-ի կազմում հայտավորվել են 22 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ թիմի նորեկներ Կեյլոր Նավասը, Խամես Ռոդրիգեսը և Տոնի Կրոսը:
«Ռեալ»` Կասիլյաս, Նավաս, Պաչեկո, Վարան, Պեպե, Ռամոս, Կոենտրաո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Նաչո, Խեդիրա, Կրոս, Խամես Ռոդրիգես, Խաբի Ալոնսո, Բեյլ, Մոդրիչ, Դի Մարիա, Իսկո, Իլյարամենդի, Ռոնալդու, Բենզեմա:









































