Ւրաքյան դատարանը որոշում է կայացրել հօգուտ վարչապետ Նուրի Ալ Մալիկիի՝ նախագահ Ֆուադ Մաասումի հետ վեճում՝ վճռելով, որ Մալիկին կարող է մնալ վարչապետի պաշտոնում և նոր կառավարություն ձևավորել:
Համաձայն սահմանադրության՝ կառավարության ձևավորման մասին նրան պետք է խնդրի նախագահը:
Ավելի վաղ Մալիկին մեղադրել էր նախագահին նոր վարչապետի նշանակման հարցում դանդաղելու համար և հայտարարել, որ դատական հայց կներկայացնի:
Նուրի Ալ-Մալիկին չի թաքցնում որպես վարչապետ երրորդ ժամկետում նշանակվելու հույսերը՝ չնայած հրաժարական տալու վերաբերյալ սուննիների, քրդերի և նույնիսկ իր հավատակիցների կոչերին:
Երեկ Իրաքի խորհրդարանը մինչև օգոստոսի 19-ը հետաձգել է նոր վարչապետի ընտրություններին նվիրված հանդիպումը:








































