Ամերիկյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին, ով հիմա ոչ այն է փորձում է փրկել ամուսնությունը Coldplay խմբի առաջատար Քրիս Մարտինի հետ, ոչ այն է նրանից բաժանվում է, նոր սիրավեպ են վերագրում:
Ըստ լուրերի՝ Գվինեթը փոխարինող է գտել պաշտոնական ամուսնուն՝ իբր սիրավեպ ունի «Լուզերներ» հեռուստասերիալի հեղինակ Բրեդ Ֆելչակի հետ:
Գվինեթին բազմիցս նկատել են Բրեդի հետ: Ականատեսները վկայում են, որ տեսել են զույգին Յուտա նահանգի Amangiri հանգստավայրում դեռ մեկ ամիս առաջ: Փելթրոուին առանց վերնազգեստի տեսել են լողավազանի մոտ, իսկ Բրեդը նրա կողքին էր:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Փելթրոուն հայտարարել էր, որ ամուսնալուծվում է ամուսնու՝ Քրիս Մարտինի հետ: Բայց արդեն հունիսին զույգը մտափոխվել էր: Ինչպես հայտնի է, զույգը երկու երեխա ունի՝ 10-ամյա Էյփլը և 8-ամյա Մովսեսը:









































