Wednesday, 24 06 2026
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան

Եվ դո՛ւ, Մուկ. Հայաստանի պատասխանը «Չեմբեռլենին»

Հայաստանում տեղի է ունեցել կադրային մի շատ հետաքրքիր նշանակում: Քաղաքաշինության նախարարի ՝ Երևանի ճարտարապետական տեսքն աղավաղած Նարեկ Սարգսյանի տեղակալ է նշանակվել մարդ, որը, համաձայն իշխանական, այսպես ասած, տեղեկատվության, աղավաղել էր պետական գնումների համակարգը, այսինքն` թույլ էր տվել, մեղմ ասած, տարօրինակ ու անհասկանալի վատնումներ, ինչի համար էլ նրան հեռացրին աշխատանքից: Հակոբ Բեգլարյանը Պետական գնումների գործակալության պետի պաշտոնում Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում 2007-08 թթ-ին կատարած ուսումնասիրությունների արդյունքում 230 մլն դրամ էր «քամուն տվելե:

Խոսքը կապի ու տրանսպորտի ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանի մասին է, որը պետական գնումների գործակալությունն էր ղեկավարում, և որին պաշտոնից հեռացրին այն բանից հետո, երբ մոտ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը շատ ուժեղ մատ թափ տվեց Տիգրան Սարգսյանի կառավարության վրա, ՙատկատների՚ դեմ պայքարելու անարդյունավետության վրա: Եվ ուրեմն` Հակոբ Բեգլարյանին դրանից հետո հեռացրին, ու պետք է ենթադրել, որ ամենևին էլ ոչ լավ աշխատանքի համար: Եվ ահա, այսօր այդ մարդը Հովիկ Աբրահամյանի ձեռամբ կարգվել է փոխնախարար:

Քաղաքակիրթ երկրներում նման դեպքում պաշտոնյայի գործունեությունն առնվազն պետք է քննվեր, հասարակությանը պետք է ներկայացվեին անհերքելի փաստեր, որ այդ մարդու հանդեպ անարդար են վարվել, և նոր միայն նրան վերականգնեին պետական կառավարման համակարգում և դեռ մի բան էլ ներողություն խնդրեին անարդար վերաբերմունքի համար: Սակայն Հայաստանում նման բաներ չկան, Հայաստանում հարցերը լուծվում են գեղական կամ գողական կարգով, հաճախ էլ բոլորը միասին: Եվ այդ կարգերից մեկնումեկով էլ Հակոբ Բեգլարյանը վերականգնվել է այն բանից հետո, երբ Հայաստանում վարչապետ դարձավ Հայաստանում այդ կարգերի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, և որի կառավարությունում իր երբեմնի ՙփառքը՚ վերականգնեց մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանը` իր հարցերը լուծելուց հետո նաև լուծելով եղբոր հարցերը:

Իսկ ո՞վ պետք է լուծի պետական գնումների համակարգի շրջանակում մսխված հարյուրավոր միլիոնների հարցերը, որ բացահայտվել են Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով` երևի սատանան գիտի: Թեև ինչու սատանան, բոլորն էլ գիտեն, որ ոչ մեկը չի զբաղվելու, որովհետև խոսքը պետական գումարների մասին է, իսկ Հայաստանի պաշտոնյաները՝ մեծից փոքր, միայն անձնական գումարներով են մտահոգվում:

Այս որոշումն ինքնին նշանակալից է նաև վերջին օրերին Հայաստանի գրեթե կիսապատերազմական վիճակի և պատերազմական սպասումների ֆոնին: Ահա այսպես` սա մեր պատասխանն է ՙՉեմբեռլենին՚: Եվ այս պատասխանով ՙՉեմբեռլենին՚ ասում ենք, որ ոչինչ էլ չի փոխվելու, պետական կառավարման ոչ մի որակ էլ չի բարեփոխվելու և ոչ մի արդյունավետ կառավարում էլ չի լինելու: Ահա սա պատասխան է և՜ հակառակորդներին, և՜ աշխարհին, և՜ գլխավորը` Հայաստանի հասարակությանը, թե ովքեր և ինչպես, ինչ արժեքներով և ինչ կողմնորոշիչներով են պատրաստվում պետություն կառավարել ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում:

Եվ ահա, թե ինչն է առաջին հերթին համարձակություն տվել Ադրբեջանին գրոհել մեր սահմանները: Այդ համարձակությունը տվել է այն գրոհը, որ երկրի ներսում Հայաստանի իշխանությունները սկսել և ըստ էության բացահայտ կերպով շարունակում են սեփական ժողովրդի և պետության դեմ, և որից պետությանն ու հասարակությանը առայժմ իրենց թանկ կյանքի գնով սահմաններում պաշտպանում են մեր քաջ զինվորները՝ իրենց վրա հարձակվող արտաքին ու ներքին թշնամու արանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում