ԱՄՆ-ում Լեհաստանի դեսպան Ռիշարդ Շնեպֆը օրերս հանդիպում է ունեցել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարի՝ արտասահմանյան գյուղատնտեսական շուկաների հարցերով տեղակալ Մայքլ Սկուզեի հետ: Նա խնդրել է բացել ամերիկյան շուկան լեհական խնձորների համար: Այս մասին հայտնում է լեհական PAP գործակալությունը:
«Մենք հետաքրքրված ենք արագ լուծմամբ, քանի որ իրավիճակը բացառիկ է»,- ընդգծել է լեհ դեսպանը:
Շտեպֆի խոսքով՝ ամերիկացի պաշտոնատար անձանց հետ հաջորդ հանդիպումը, ովքեր պետք է որոշում ընդունեն լեհական խնձորների համար ամերկյան շուկայի բացման մասին, պետք է տեղի ունենա օգոստոսի 18-ին:









































