Կնոջը, ում մոտ Պարկինսոնի հիվանդության սկզբնական փուլ էր ախտորոշվել, դեղորայք են նշանակել, որը, սակայն, բոլորովին այլ ազդեցություն է թողել:
Թուրքիայի 42-ամյա բնակչուհուն ռազագիլին պարունակող դեղորայք են նշանակել, որն օգնում է թեթևացնել Պարկինսոնի հիվանդության ախտանշանները:
Նկարագրված կողմնակի ազդեցություններից բացի՝ թրքուհին սկսել է բոլորվին այլ զգացողություններ ունենալ. նա սեռական գրգռվածություն և լիբիդոյի աճ է ունեցել, հաղորդում է Mail Online-ը:
Արդյունքում կինը սկսել է օրական երեք-չորս անգամ 20 վայրկյան տևողությամբ օրգազմ զգալ: Տասներորդ օրը նա իրեն այնքան վատ է զգացել, որ բժիշկները որոշել են նրան հիվանդանոց տեղափոխել:
Կինը այլ դեղորայք չի օգտագործել և այլ տարօրինակ ախտանշաններ չի ունեցել, ասվում է նրան զննած բժիշկների զեկույցի մեջ: Երբ նա դադարել է ընդունել դեղորայքը, օրգազմները դադարել են: Հենց որ նա կրկին սկսել է դեղորայք օգտագործել, դրանք կրկին սկսվել են:








































