Թուրքիայի վարչապետի կողմնակիցները տոնում են Ստամբուլում նախագահական ընտրություններում հաղթանակը։ Այդ մասին կիրակի հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով, Էրդողանի ավելի քան 5 հազար կողմնակիցներ հավաքվել են վարչապետի տան դիմաց։
Նախնական տվյալներով, Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջատար է վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որը հավաքել է ընտրողների ձայների 54,56%-ը։ Այդ մասին կիրակի հաղորդում է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը։
Համաձայն Թուրքիայի ԲԸԽ-ի՝ բացվել է ընտրական քվեատուփերի 68,01 տոկոսը։
Նախնական տվյալներով, երկրորդ տեղում՝ 36,93 տոկոսով, Էքմելեդին Իհսանօղլին է, իսկ երրորդում՝ Սալահադին Դեմիրթաշը՝ ձայների 8,51 տոկոսով։









































