Այդ մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է Վազանիում զինծառայողների առջև ելույթ ունենալիս, գրում է «Գրուզիա օնլայնը»։
Նախագահը զինվորներին շնորհավորել է տանկիստի օրվա կապակցությամբ և զրուցել է նրանց հետ՝ նշելով զինված ուժերի նշանակությունը երկրի պաշտպանության գործում։ Նախագահի խոսքով՝ երկիրը պետք է հաղթի պատերազմը առանց իրական ճակատամարտի և բախումների։
Ինչպես նշել է նախագահը, իր համար, որպես Վրաստանի քաղաքացու համար, վրացի զինվորները հարգարժան մարդիկ են, իսկ իբրև Վրաստանի գլխավոր հրամանատարի համար՝ հավարտարիմ զինակիցներ։
«Մենք կառուցում ենք երկիր, որը հարկավոր է պաշտպանել: Մենք պետք է հաղթենք պատերազմը՝ առանց իրական ճակատամարտի և բախումների, որովհետև այլևս չպետք է ո՛չ շարքային քաղաքացու, ոչ էլ զինվորի արյուն հեղվի։ Բայց ոչ մեկի մեջ չպետք է կասկած առաջանա, թե Վրաստանի հետ հեշտ է խոսել զենքի լեզվով։ Մեր հաջող առաքելությունները Աֆղանստանում ու Աֆրիկայում նախադրյալն են այն բանի, որ մենք կհաղթենք պատերազմն առանց մարտի»,- դիմել է նախագահը վրացի զինվորականներին։








































