Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Սինջար լեռան լանջերին շրջափակված ավելի 20 հազար մարդ փախել է Սիրիա, ապա վերադարձել Իրաքի տարածք: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը`վկայակոչելով Իրաքի Քրդստան ինքնավար մարզի ղեկավարներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ գրոհայինների գրաված քաղաքից առնվազն 50 հազար բնակիչ ծայրահեղականների կողմից շրջափակվել են լեռներում` զուրկ մնալով խմելու ջրից:








































