Միջին տարիքում չափից ավելի մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը տարեց տարիքում կարող է հանգեցնել հիշողության կորստի: Այս մասին զգուշացնում են Էքսետերայի համալսարանի բրիտանացի գիտնականները:
Նրանք հետազոտել են միջին տարիքի 6.542 մարդու, մասնավորապես՝ նրանց կողմից սպիրտային ըմպելիքների կիրառումը, ինչպես նաև գնահատել են նրանց մտավոր ունակությունները 8 տարվա ընթացքում:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ալկոհոլային ըմպելիքների չափից ավելի օգտագործումը տարեց տարիքում առաջացրել է հիշողության լուրջ կորուստներ: Գիտնականները արդեն պարզել էին, որ մանկամտության զարգացման ու ալկոհոլի օգտագործման միջև ուղիղ կապ կա, բայց սա առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրում է միջին տարիքում ալկոհոլի օգտագործման ազդեցությունը:







































