Թուրքիայի քաղաքացիները և քաղաքական կուսակցությունները պետք է ճանաչեն նախագահին, ում կընտրեն այսօր՝ չսկսելով ոչ մի վեճ կամ բանավեճ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացվում են նախագահական ուղիղ ընտրություններ: 1923-ից մինչ այժմ Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը:
Այսօր ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով՝ 19:00-ը): Ընդհանուր առմամբ, պետք է քվեարկի 52.9 մլն քաղաքացի:
«Ով էլ որ այսօր ընտրվի, բոլորիս առաջարկում եմ ընդունել նորընտիր նախագահին և վաղը նրան պարոն նախագահ կոչել՝ չսկսելով ոչ մի վեճ կամ բողոք: Դժբախտաբար, մենք ունենք ընտրություններից հետո բանավեճեր սկսելու սովորություն: Եկեք հարգենք ժողովրդավարական արժեքները»,- ասել է Չիչեքը:







































