Գերմանիայում հոսպիտալացրել են մի տղամարդու, որի մոտ նկատվել են Էբոլա տենդի ախտանշաններ: Այս մասին գրում է Bild am Sonntag-ը:

38-ամյա տղամարդը, ով Համբուրգ էր ժամանել Սիերա-Լեոնեից Փարիզով, բուժօգնության է դիմել մի քանի օր առաջ: Տղամարդու մոտ նկատվել է բարձր ջերմություն և սրտխառնոց: Ներկայում հիվանդը գտնվում է կարանտինի տակ:
Նախկինում Գերմանիայում Էբոլա տենդի կասկածանքով ոչ ոք չի հոսպիտալացվել:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի զոհերի թիվը հասնում է 932-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին, որտեղ հայտնաբերվել են վարակվածության դեպքեր, սահմանել արտակարգ դրության ռեժիմ:








































