Հնգամյա աղջիկը գումար է հայթայթել, որպեսզի քաղցկեղով հիվանդ հորը տանի Դիսնեյլենդ՝ հաղորդում է Southport Visiter-ը:
Անցած շաբաթ 42-ամյա Դամիան Մայլսը իմացել էր, որ չարորակ գոյացությունը, որի դեմ ինքը պայքարում է ավելի քան մեկ տարի, առաջընթաց է ապրում և տարածվել է արդեն լյարդի ուղղությամբ: Բժիշկները հայտնել էին, որ նրան մնացել է ընդամենը մի քանի ամսվա կյանք:
Նրա միակ դուստրը՝ Ռուբին, ցանկացել է հոր հետ վերջին օրերն անցկացնել Դիսնեյլենդում:
«Մի օր Ռուբին մոտեցավ ինձ և ասաց՝ հայրիկ, ես քեզ Դիսնեյլենդ կտանեմ նախքան հրեշտակները կգան քո ետևից»,- հիշում է Դամիանը:
Աղջկա երազանքը օգնել է ի կատար ածել The Wellington փաբի սեփականատեր Էննի Մըք-Թագարտը, ով երեկույթ և դրամահավաք է կազմակերպել: Էննին իր փաբ է հրավիրել նաև Դիսնեյլենդի իրական արքայադուստրերի: Աղջիկն իր օրն անցկացրել է Քնած գեղեցկուհու և Մոխրոտիկի հետ:
Սակայն արքայադուստրերը հենց այնպես չէին եկել Մայլս ընտանիքի մոտ: Նրանք լավ լուր ունեին նրանց համար՝ Ռուբին և նրա հայրը Փարիզի Դիսնեյլենդի մեկ շաբաթվա տոմս էին ստանալու:








































