Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նա հիշեցրել է, որ այսօր տեղի կունենան առանձին հանդիպումներ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2013թ. նոյեմբերի 19-ին Վիենայում: